Գույներ և ազդեցություններ․ Մուտքի ճամբարի երկրորդ օր

3/28/2024, 4:19:00 AM

Գույներ և ազդեցություններ․ Մուտքի ճամբարի երկրորդ օր

Մարինե Մարտիրոսյան

Տասնյակ վեց տարեկաններ, ծնողներ մեծ հուզմունքով, սիրով, պատասխանատվությամբ օրը սկսում են սեբաստացիական բաց, խաղաղ և ստեղծագործ միջավայրում։ Միասնական խաղ-ասիկով սովորեցինք բերանացի ասել, խաղալ Հովհաննես Թումանյանի «Կռունկներ», Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունները։
Մասնակցեցինք վառ և տպավորիչ գունատոնի․ երկար ճանապարհ հիշեցնող թղթի վրա կավճով նկարեցինք մեր հույզերը։ Սեր և արև մոլորակներից եկած հնարամիտները նկարում և պատմում են իրենց մոլորակի, արևի և աստղերի մասին։ Նյութը՝ դասվարի բլոգում։